Անցած մրցաշրջանից ցնցումների մեջ հայտնված անգլիական «Լիվերպուլն» ավելի քան ռեալ է կանգնած գլխավոր մարզչին փոխելու խնդրի առաջ: Բրենդան Ջոնսին, ամենայն հավանականությամբ, կգա փոխարինելու Կառլո Անչելոտին, ով «Ռեալից» հեռանալուց հետո ազատ մարզչի կարգավիճակում է հայտնվել: Համենայն դեպս անգլիական ակումբը նրա հետ բանակցություններ է վարում, թեպետ մյուս կողմից էլ անհասկանալի է, թե այդ ի՞նչ չափով պիտի լիվերպուլցիները շահագրգռեն իտալացուն, որ համաձայնի առաջարկին. չէ՞ որ անգլիացիները Չեմպիոնների լիգայում հանդես չեն գալիս, իսկ սա, կներեք, գործոն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ